News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Էմմի Ուայնհաուսի ամբողջ կարողությունը կանցնի նրա ծնողներին` Միթչ եւ Ջենիս Ուայնհաուսներին: Երգչուհու նախկին ամուսնուն ոչինչ չի հասնի: Նման որոշում է ընդունել դատարանը` երգչուհու մահից մեկ տարի անց: Ուայնհաուսը կտակ չի ունեցել:

Տեղեկությունների համաձայն, 27-ամյա Ուայնհաուսի կարողությունը կազմել է 4,257,580 ֆունթ սթերլինգ, իսկ պարտքերը եւ հարկերը վճարելուց հետո հասել 2,944,554 ֆունթի, հաղորդում է «Գլավրեդ»-ը:

Էմմի Ուայնհաուսը մահացել է անցյալ տարվա հուլիսին` իր բնակարանում: Նրա մահվան պատճառ է դարձել դժբախտ պատահարը` կապված ալկոհոլային թունավորման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ