News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2012 թ. մարտին փետրվարի համեմատ էժանացել են խաշի պարագաները` 4.5%-ով: Այդ մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ: Նշենք, որ տավարի տոտիկները Երեւանի մսի պասաժներում այսօր` մարտի 30-ին առաջարկվում էին 2000-2500 դրամով: Մեկ ափսե պատրաստի խաշը սննդի օբյեկտներում արժե մոտ 2000 դրամ, հարակից պարագաների հետ (լավաշ, բողկ, կանաչի եւ այլն)` մոտ 3000 դրամ:

Ընդհանուր առմամբ` մսամթերքի ապրանքախմբում 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ գրանցվել է 11.1% գնաճ, իսկ 2012թ. փետրվարի համեմատ`0.2% գնանկում:

Տավարի ոսկրոտ միսը Երեւանում այսօր առաջարկվում էր կգ-ը 2300-2450 դրամով, անոսկորը` 3300 դրամով: Քաղաքի ծայրամասերում գներն ավելի բարձր են: Ներկրված խոզի միսն արժե 2500 դրամ, տեղականը` 3500 դրամ:

Ըստ պաշտոնական վիճակագրության` խոզի միսը մեկ ամսվա ընթացքում էժանացել է 1.1%-ով, ոչխարինը` 1 %-ով;

2012թ. մարտին փետրվարի համեմատ մսամթերքի գնանկում արձանագրվել է միայն Մարտունի եւ Երեւան քաղաքներում, 7 քաղաքներում եղել է գնաճ, երկուսում գինը չի փոխվել:

Տպել
Ամենաշատ