News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գլխավոր բրգաշինարար Սերգեյ Մավրոդիի կայքում հերթական տեսադիմումն է հայտնվել, որում նա վստահեցնում է, որ իրեն չեն բռնել:

«Իմ ձերբակալման լուրի հաշվով կասեմ, որ ինձ չեն բռնել», - ասում է Մավրոդին: Այդկերպ նա հերքել է իր նախկին փաստաբանների հայտարարություները: Իր տեսադիմումում Մավրոդին այդ հայտարարությունն անվանել է սադրանք` արված այն պատճառով, որ փաստաբաններին աշխատանքից ազատել են:

Մավրոդիի փաստաբան Ռոման Տաբաչկովը հաստատել է, որ Մավրոդին ձերբակալված չէ, իսկ տեսադիմումն իսկական է:

Ավելի վաղ МММ-ի ստեղծող Օլեգ Ցելեւիչի փաստաբանը հայտնել էր, որ Մավրոդին ձերբակալվել է  եւ 14.00-ին կբերվի դատական նիստի` հարկերը չվճարելու գործով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ