News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աֆղնաստանում ոստիկանը սպանել է իր գործընկերներին եւ թաքնվել է` վերցնելով նրանց զենքը: Ինչպես հաղորդել է Պակտիկի ոստիկանության (Աֆղանստանի հարավ-արեւմուտք) ներկայացուցիչը, զոհվել է ինը մարդ:

Քննության կարծիքով, ոստիկանը գնդակահարել է իր ծառայակիցներին, երբ նրանք քնած են եղել, այնուհետեւ հավաքել է նրանց պատկանող գույքը, բեռնել ծառայողական մեքենան եւ հեռացել դեպքի վայրից:

Արարքի պատճառները հայտնի չեն, բայց ոստիկանությունը ենթադրում է, որ միջադեպի հետ առնչություններ ունի «Թալիբան»-ը, հաղորդում է RBC-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ