News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի պետական սահմանների «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացման վերաբերյալ խորհրդակցություն:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրել է ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, նշվել է, որ Եվրոպական ներդրումային բանկը հաստատել է ծրագրի 30.8 մլն եվրոյի ներդրումային վարկը: Սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրը գնահատվում է 60 մլն եվրո: 

Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին հանձնարարել է նախատեսված աշխատանքները կազմակերպել ըստ սահմանված ժամանակացույցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ