News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում այն տան վրա, որտեղ վախճանվել է հայ մեծ դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը, հուշատախտակ կփակցվի:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են Թբիլիսիի հայերի միությունում, մարտի 29-ին, լրացել է հայ ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիր, ազգային արեւելաեվրոպական թատրոնի ստեղծող Գաբրիել Սունդուկյանի մահվան 100-ամյակը: Թբիլիսիի հայերի միության կառավարության անդամները եւ ակտիվիստները այցելել եւ ծաղիկներ են դրել հայ հասարակական եւ գրական հայտնի գործիչների թբիլիսյան պանթեոնում հանգչող հռչակավոր հայրենակցի`  «Պեպոյի», «Խաթաբալայի», «Եւս մեկ զոհի», «Վարենկի վեչերի» հեղինակի շիրիմին:

Ի նշանավորումն հոբելյանական ամսաթվի` Վրաստանի գրողների միության եւ մայրաքաղաքի հայերի միության ներկայացմամբ քաղաքային խորհրդարանը (Սաքրեբուլոն) որոշում է ընդունել Մաչաբելի  ( նախկին Սերգիեւսկայա) փողոցի վրա գտնվող №9 տան պատին հուշատախտակի բացման մասին, որտեղ ապրել եւ վախճանվել է մեծ դրամատուրգը:

Համայնքի ղեկավար Միխայիլ Թադեւոսովը հատվածներ է կարդացել ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանի` հեռավոր 1935-ի մասին հիշողություններից, երբ Համո Բեկնազարյանն այն ժամանակ Թբիլիսիում նկարահանում էր Սունդուկյանի պիեսի մոտիվներով «Պեպոն»` գլխավոր հերոս Պեպոյի դերում Ներսիսյանի դերակատարմամբ:

Այդ հրաշալի ֆիլմի երաժշտությունը գրել էր երիտասարդ Արամ Խաչատրյանը: Միխայիլ Թադեւոսովը կիսվել է նաեւ քաղաքի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին քաղաքի պատմական մասերի տներում հուշատախտակների փակցման վերաբերյալ, որտեղ ապրել են մեկենասներ Ալեքսանդր Մանթաշյանցը, Իսայ Պիտոեւը, Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը, Միքայել Արամյանցը, հանրահայտ ֆիզիկոսներ, ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանը եւ Արտեմ Ալիխանյանը, ճարտարապետներ Պավել Զուրաբովը եւ Գաբրիել  Տեր-Միքելովը:

Մեծ հայրենակիցներին հարգանք մատուցելով` ներկա գտնվողները եւս մեկ անգամ խոնարհվել են այդտեղ հուղարկավորված Հովհաննես Թումանյանի, Րաֆֆիի, Ղազարոս Աղայանի, Ծերենցի եւ մեր պատմության այլ հերոսների գերեզմաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ