News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բռնցքամարտի սպորտի վարպետ, Ալթայի շրջանի չեմպիոն, ծագումով ադրբեջանցի Մահիր Փաշաեւը փոխհրաձգություն է կազմակերպել խաղահրապարակում, իսկ երբ երկու բառնաուլցիներ նրան դիտողություն են արել, նրանցից մեկին նա ծեծել է, իսկ հետո կրակել երկրորդի դեմքին: Այնուհետեւ նա հանել է բաճկոնը, որտեղ եղել են փողերը, տան եւ ավտոմեքենայի բանալիները եւ հեռացել:

Այդ մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին պատմել է տուժածը` Վիտալի Գոսպոդարենկոն: Տղամարդիկ «Շտապօգնություն» եւ ոստիկանություն են կանչել: Հաջողվել է հիշել ավտոմեքենայի համարները, որով հեռացել է հրաձիգը:

Նրան հետապնդել են եւ տեղափոխել ոստիկանական բաժանմունք: Ինչպես պնդում է Վիտալին, մի քանի ժամ անց, նրան ազատ են արձակել: Իսկ ոստիկանները նրան նույնիսկ գովեստի խոսքեր են ասել. «Ապրես, ամեն ինչ ճիշտ ես արել»:

Միջադեպից միայն 15 օր անց` մարտի 23-ին, քրեական գործ են հարուցել... «բաճկոնի առեւանգման փաստի առթիվ»:

Ինչպես պնդում է Վիտալին, իրենց հաջողվել է իմանալ երկրորդ կողմի վարկածը: Ըստ այդմ, Փաշաեւը դիմել է ավտոմեքենայում նստած տղամարդուն, որոնց թվում է եղել Գոսպոդարենկոն, եւ վերջինս էլ հրահրել է կոնֆլիկտը, սակայն վիճաբանության ժամանակ զենք չի կիրառվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ