News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը չի սովորել հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը` մեկնաբանելով ԼՂՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը:

«Դա անհեթեթ հայտարարություն է: Սակայն հերթական անգամ հաստատում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել ԼՂՀ ժողովրդի հիմնարար իրավունքները»,-ընդգծեց Մասիս Մայիլյանը` ավելացնելով, որ նման մոտեցում Բաքուն  մշտապես է դրսեւորում:

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլաեւը ԼՂՀ-ում առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությանն ի պատասխան` Երեւանին մեղադրել էր «միջազգային իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ