News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է ֆրանսիական «Le Point» ամսագրում մարտի 29-ին հրապարակված Քլեր Մենիալի հոդվածը, որում ներկայացված են Ֆրանսիայի ներքին հետախուզության գլխավոր վարչության տվյալները`Ֆրանսիայում հայերի դեմ ազգայնական թուրք տարրերի գործունեության մասին.

«Միջոցառման նպատակն ու ժամկետը» տողում հայտատուն գրել է. «21/1/2012 – խոսքի ազատության քրեականացման  վիճարկում»` ազնիվ դրադապատճառ Պանտենում Ֆրանսիայի թուրքերի ֆեդերացիայի համար: Պաշտոնապես հենց Ֆրանսիայի թուրքերի ֆեդերացիան է կազմակերպել բողոքի ակցիան ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի, եթե հաշվի չառնվի որ, ինչպես նշված է Ֆրանսիայի ներքին հետախուզության գլխավոր վարչության (DCRI) հաղորդման մեջ, տարածված թռուցիկների քանակը վկայում է բազմաթիվ կազմակերպությունների մասնակցության մասին:  DCRI-ի տվյալներով, Ֆրանսիայի թուրքերի ֆեդերացիան «բացարձակապես ֆեդերալ բնույթ չունի: Իրականում դա շղարշ է «գորշ գայլերի»`ազգայնական կազմակերպության համար»:

Գորշ գայլերը դրանք երիտասարդ ուլտրաազգայնական, հակաքրդական եւ հակակոմունիստական թուրքական «Ազգայնական շարժման» (MHP) կուսակցության ակտիվիստներն էին, որոնք ահաբեկչություն էին տարածում ողջ Թուրքիայում 70-ականներին` հարձակվելով ծայրահեղ ձախերի վրա մինչեւ 1980թ. հեղաշրջումը: Ու թեեւ Դեւլեթ Բահչելիի` 1997 թ. կուսակցության ղեկավար ընտրվելուց հետո փորձում  էին իրենց ավելի հարմարվողական ներկայացնել, սակայն DCRI-ի կողմից ֆրանսիական հանրահավաքների ժամանակ ձերբակալվածների կենսագրությունները  պատկերացումներ են տալիս նրանց համակրանքների մասին:

Այսպես, ոմն Յուսուֆ Զիա Արփաջիկի կենսագրությունից հայտնի է դառնում, որ նա  «կիսազինվորական է, որը մասնակցել է բազմաթիվ մշուշոտ գործողությունների»: 1958թ. ծնված Արփաջիկը, ով ներգրավված է եղել ազգայնական շրջանակներում, երկու անգամ խուսափել է բանտից, եղել է «Ազգայնական շարժում» կուսակցության  հիմնադիր Ալփարսան Թյուրքեշի թիկնապահը, Ղարաբաղում կռվել է հայերի դեմ, Իրաքում` ամերիկացիների դեմ: DCRI-ի տրամադրության տակ գտնվող լուսանկարներում, որն արվել է հունվարյան երթից հետո, նա Էրուվլի փոխքաղաքապետի հետ է, որն էլ հայտնի է որպես  տեղական «գորշ գայլերի» ղեկավար:

Մյուս լուսանկարներում Անտվերպենի, Ստրասբուրգի  «գորշ գայլերի» ներկայացուցիչներն են, բելգիական ազգայնականների երիտասարդական կազմակերպության նախագահ Մուհամեդ Աքսոյը: DCRI-ի կարծիքով, Ֆրանսիայի թուրքերի ֆեդերացիան օգտագործում է  իր ցանցը` թշնամանք սերմանելու համար օրինագծի դեմ:

«Անատոլիա» մշակութային կենտրոնը, օրինակ, «ցույցերի ներկայանալի ցուցանակ» է, իսկ նրա նախագահը, կարդիոլոգ Դեմիր Օնգերը շփվում է ֆրանսիական մամուլի հետ:  Ցույցերին մասնակցել են նաեւ առավել չափավոր «Ataturquie» ասոցիացիան, «Turquie News»-ը, «Radio MIT» -ն կամ Աթաթյուրքի գաղափարների ասոցիացիան  եւ Թալեաթ փաշայի  կոմիտեն, որը «երեւոմ է, ստեղծվել է թուրքական պետության ամենաբարձր մակարդակով` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար»:

Ի՞նչ է միավորում այդ կազմակերպություններին: «Ազգայնական տարրը»,- պատասխանում է  DCRI-ն, որի կարծիքով,  Հայոց ցեղասպանության ժխտումը «կարծես ինքնության հիմք է հանդիսանում»:

Օրենքը մերժվել է Սահմանադրական խորհրդի կողմից,  նոր տեքստը կներկայացվի ընտրություններից հետո: Սա նոր առիթ կդառնա Եվրոպայում թուրք համայնքի մոբիլիզացման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ