News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովրդական ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը կոչ է արել արգելել Ֆրանսիայի իսլամական կազմակերպությունների միության (UOIF) կոնգրեսի անցկացումը, իսկ բուն կազմակերպությունն` ընդհանրապես ցրել: Այդ մասին հաղորդել է «Էխո Մոսկվին»:

Հիշեցնենք, որ կոնգրեսը պետք է տեղի ունենա ապրիլի 6-9-ին` Լե Բուրժում: Ավելի վաղ ֆրանսիական կառավարությունը արգելել է երկրի տարածք մտնել օտարերկրյա չորս կրոնական գործիչների, ովքեր մտադիր էին մասնակցել այդ միջոցառմանը, քանի որ, Սարկոզիի խոսքով, «այդ քարոզիչները մշտապես հարձակվել են ֆրանսիական արժեհամակարգի վրա»:

Լե Պենը նշել է, որ իր գործողություններով կառավարությանը փաստացի ճանաչում է UOIF-ի կապը ծայրահեղականների հետ, եւ կոչ արել վճռական քայլեր ձեռնարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ