News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի Կնեսետի առանցքային դեմքերը հանդես են գալիս հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման: Այդ մասին, այսօր` մարտի 30-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Երուսաղեմում «Հայ դատի» գրասենյակի ներկայացուցիչ Հակոբ Սեւանը:

Ներկայումս, Սեւանի խոսքով, Երուսաղեմի «Հայ դատի» գրասենյակը ակտիվ բանակցություններ է վարում Ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման շարունակականությունն ապահովելու համար: «Անխոս, հրեաների համար Հոլոքոսթը բացառիկ հանցագործություն է, սակայն Կնեսետում կան մարդիկ, որոնք հայտարարում են, թե կան մարդկության այլ ողբերգություններ եւս, որոնք չի կարելի արհամարհել, եւ Հայոց ցեղասպանությունը հենց այդպիսի ողբերգություն է:

Այսինքն, հայտնվել են մարդիկ, որոնք համարում են, թե Իսրայելը բարոյական իրավունք չունի արհամարհել Հայոց ցեղասպանությունը: Բնականաբար, Իսրայելում գերակշռող են քաղաքական տրամադրությունները, սակայն մենք կարողացանք դրանք ճիշտ օգտագործել եւ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը մտցնել Կնեսետ»,-ասել է նա:

Մեկնաբանելով հարցի առաջմղման հնարավորությունը թուրք-իսրայելական հարաբերությունների սառեցման համատեքստում, Սեւանը նշել է, թե հակասությունների առաջին փուլում բոլորին թվում էր, թե դա ներկայացում է: «Մենք կարծում էինք, որ Թուրքիան նման քայլեր ձեռնարկում է միայն արաբական աշխարհում իր հեղինակությունը բարձրացնելու համար, սակայն արդյունքում պարզվեց, որ իսկապես լուրջ տարաձայնություններ կան: Եթե ոչ կառավարական մակարդակում, ապա իսրայելական հասարակությունում հակաթուրքական տրամադրություններն սկսեցին աճել»:

Խոսելով Ցեղասպանության ճանաչման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտների մասին, նկատել է, որ հայ-թուրքական արձանագրությունները մեծ հարված հասցրին «Հայ դատին»: «Իսրայելի ԱԳՆ-ն առ այսօր վկայակոչում է այդ փաստաթղթերը եւ հրաժարվում է զիջումների գնալ այդ հարցում: Նրանք նշում են, որ բանակցությունները սկսվել են եւ հարցը պետք է թողնել Հայաստանին եւ Թուրքիային»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ