News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հիվանդանոցից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում, մարտի 29-ին, հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Իրանի քաղաքացի Միհրան Էլֆանին՝ հայտնելով, որ «Ալեն-Էլեն» դիսկո-ակումբում ծեծի է ենթարկվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, նշված դիսկոակումբի մոտ անհայտ անձինք ծեծի են ենթարկել Մ. Էլֆանին և նրա ընկերոջը` Իրանի քաղաքացի Իլիա Դատվարին, ու պատճառել վնասվածքներ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ