News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, թե աշխատանքներ են իրականացվում Իրանից գնվող նավթի մի մասը Լիբիայից ձեռք բերելու ուղղությամբ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թաներ Յըլդըզը նշել է, թե արդեն որոշում է կայացվել, որ 20 տոկոսով պակասեցվելու է Իրանից գնվող նավթի ծավալը։ Նա շեշտել է, թե աշխատանքներ են իրականացվում նավթի հիշյալ ծավալը գնել Լիբիայից՝ հավելելով, որ նախատեսվում է 2012-ի ընթացքում Լիբիայից գնել մոտ 1 մլն տոննա հում նավթ։

Նշենք, որ Թուրքիայի այս որոշումից 2 օր առաջ, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում էր Իրանում, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն անակնկալ մամուլի ասուլիս էր կազմակերպել եւ հայտարարել, որ մի շարք երկրներ զգալի չափով նվազեցրել են Իրանից նավթի գնումը եւ Թուրքիան եւս պետք է այդ հարցում որոշում կայացնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ