News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սկաուտների համաշխարհային ասոցիացիայի ղեկավարությունը նոր համազգեստ կկիրառի  շարժման այն անդամների համար, ովքեր իսլամ են դավանում: Խոսքը  մահմեդական աղջիկների հատուկ համազգեստների մասին է, որոնց թիվը սկաուտների շարքերում վերջին տարիներին խիստ աճել է:

Ինչպես Guardian-ին  հղում անելով հայտնում է gazeta.ru-ն, երիտասարդական շարժման ուղղափառ հետեւորդները կհագնեն այսպես կոչված հուդի-զգեստ` գլխանոցով. այն կծածկի ձեռքերը, իսկ երկարությունը ծնկներից մի փոքր ներքեւ կլինի: 

Յուրաքանչյուր հագուստի վրա տպված կլինի սկաուտների ասոցիացիայի լոգոտիպը:

Մահմեդական կանանց համազգեստի ստեղծողը ծնունդով Պաղեստինից 27-ամյա բրիտանուհի Սառա Էլենանին է:

Ըստ վերջին տվյալների` սկաուտների ասոցիացիայի անդամների ավելի քան մեկ երրորդը իսլամ է դավանում, Մեծ Բրիտանիայում նրանց քանակը հասնում է 2 հազար մարդու, ընդ որում` նրանց մեծ մասն աղջիկներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ