News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրան կատարած այցից հետո Անկարայի օդանավակայանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝  Էրդողանը նշել է, թե Սեւոլում միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովի ժամանակ Օբամայի հետ անցկացրած հանդիպման ժամանակ Օբաման չի քննարկել Իրանի միջուկային խնդիրը։ Էրդողանը շեշտել է, թե Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Խամենեին իր հետ զրույցի ժամանակ կրկնել է, թե իսլամական հավատքը, շարիաթը թույլ չի տալիս ունենալ զանգվածային ոչնչացման զենք։

Թուրքիայի վարչապետն ասել է, թե Խամենեին Թուրքիային առաջարկել է Սիրիայի հարցում համատեղ դիրքորոշում ընդունել՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Սիրիայի խնդրի կարգավորման համար Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն առաջարկել էր ստեղծել Թուրքիա-Ռուսաստան-Իրան պլատֆորմը։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 29-ին Թեհրանում  Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել էր, թե Սիրիայի հարցում Թուրքիայի եւ Իրանի տեսակետները շարունակում են տարբեր մնալ։  Իրանի միջուկային ծրագրի հետ կապված 5+1 երկրների հետ բանակցությունները Ստամբուլում անցկացնելու հետ կապված հարցին ի պատասխան, Էրդողանը նշել է, թե այդ ուղղությամբ էլ դեռ հստակեցված որոշում չկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ