News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կոչ է անում բոլորին կանգնել երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կողքին, քանի որ վերջինիս շնորհիվ գյուղատնտեսության ոլորտում դրական միտումներ կան: Այս մասին նա հայտարարել է այսօր` մարտի 30-ին, Լոռիի մարզ այցելության ժամանակ:

«Ես պետական չինովնիկ չեմ եղել, մեկ տարի է, ինչ աշխատում եմ նախարար, ու ես զգացել եմ նախագահի մտահոգությունը մեր տնտեսության զարգացման համար: Պետք է մենք ամեն ինչ անենք, որ զարգացման շարունակականությունը կարողանանք ապահովել, իսկ որպեսզի դա լինի, մենք պետք է կանգնած լինենք մեր հանրապետության նախագահի շուրջ, որի շնորհիվ մենք կարոացանք գյուղատնտեսության ոլորտում այդքան դրական տենդենց ունենալ»,-ասաց Ս. Կարապետյանը:

Նա նշեց, որ թեեւ քաղաքական գործընթացներն արդեն սկսվել են, եւ մի քանի օրից էլ  քարոզարշավը կսկսվի, սակայն գյուղապետերից պահանջեց այնպես անել, որ ընտրությունները չխանգարեն գյուղատնտեսության զարգացմանը: «Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Իհարկե, կան գյուղապետեր, որ քաղաքական հայացքներ ունեն, արդեն կողմնորոշված են, թող էլի զբաղվեն քաղաքականությամբ, բայց գյուղատնտեսական աշխատանքներին դա չպետք է խանգարի»,-ասաց գյուղատնտեսության նախարարը:

Ըստ նրա, այն խոշոր ծրագրերը, որոնք արվել են ՀՀ նախագահի հանձնարարությամբ, այս տարի նույնպես շարունակվելու  են, ինչի համար յուրաքանչյուրը պետք է իր լուման ունենա այդ ծրագրերի իրականացման հարցում: «Ես հորդորում եմ բոլորին, որ առաջիկա մեր աշխատանքները այնպես կազմակերպենք, որ մենք որեւէ ցնցում չունենանք եւ կարողանանք մեր աշխատանքը շարունակել այնպես, ինչպես որ եղել է»,-ընդգծեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ