News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տարոն Մարգարյանը հաստատել է Երեւանի ներքաղաքային տրանսպորտի նոր երթուղային ցանցը 2012-2015 թթ համար: Ըստ այդմ, նոր երթուղային ցանցով նախատեսվում է այսօր գործող 109-ի փոխարեն ունենալ 76 միկրոավտոբուսային, 29-ի փոխարեն` 68 ավտոբուսային եւ 5-ի փոխարեն` 10 տրոլեյբուսային երթուղիներ: Այս մասին այսօր` մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

«Որպեսզի նոր երթուղային ցանցն ամբողջությամբ գործի, անհրաժեշտ է, որպեսզի ներկրվեն նոր ավտոբուսներ: Մինչեւ 2012 թվականի նոյեմբերը կավարտվեն այդ ուղղությամբ անցկացվելիք մրցույթները` մասնավոր ընկերությունների շրջանում»,- նշեց նա` հավելելով, որ նոր երթուղային ցանցի նախագիծը քննարկվել է տրանսպորտի եւ կապի նախարարության, ճանապարհային ոստիկանության եւ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ:

Նոր երթուղային ցանցի ներդրումը նպատակ ունի լուծել մի շարք խնդիրներ, ինչպիսիք են միկրոավտոբուսների թվաքանակի զգալի կրճատումը եւ դրանց փոխարինումը փոքր եւ միջին դասի ավտոբուսներով, ուղեւորների սպասարկման վիճակի բարելավումը, ուղեւորափոխադրումների հարմարավետության ապահովումը, տրանսպորտային խիտ հոսքերից մայրաքաղաքի կենտրոնական շրջանի, նրան հարող հիմնական մայրուղիների ու փողոցների բեռնաթափումը։

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

Տպել
Ամենաշատ