News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախորդ տարի, ընդհանուր առմամբ, Լոռիի մարզում ապօրինի ծառահատումների թիվը կազմել է 1225, որից միայն Գուգարքի անտառտնտեսություններում` 546: Այս մասին, այսօր` մարտի 30-ին, Լոռիի մարզպետարանում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Սա շատ բարձր ցուցանիշ է: Հանրապետությունում մենք այդպիսի վայր չունենք, որ այդքան շատ անտառահատում իրականացված լինի: Այդ ուղղությամբ շատ լուրջ աշխատանք պետք է կատարվի»,-ասաց նա, հավելելով, որ իրենք մեկ  ամիս առաջ լսել են բոլոր անտառտնտեսությունների աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները, եւ մեծ մասի աշխատանքը գտել են անբավարար:

«Մենք ժամկետ ենք տվել, որ 2-3 ամսում իրենց աշխատանքները կարգավորեն, եթե ոչ`շատ կտրուկ քայլերի ենք դիմելու եւ որոշ անտառապետեր պետք է ազատվեն աշխատանքից»,-ընդգծեց նախարարն ու շարունակեց. «Մի քիչ պետական մտածելակերպ ունեցեք, հերիք է, ինչքան բարբարոսաբար եք վերաբերել»:

Նախարարն ասաց, որ ամենաշատ անտառահատումները կատարվել են ՀՀՇ-ի իշխանության տարիներին ու հիմա պետք է ամեն ինչ անել, որ անտառը վերականգնվի: «Ճիշտ է, վերջին տարիներին այդ ուղղությամբ մենք դրական տեղաշարժեր ունենք, բայց դա բավարար չէ եւ շատ մեծ աշխատանք ունենք Ձեզ հետ միասին կատարելու»,-ասաց Սերգո Կարապետյանը:

Շարունակելով անտառի թեման, նախարարը մեկ անգամ եւս շեշտեց, որ այսօր անտառների պահպանման ու ապօրինի հատումների հարցը լուրջ է դրված հատկապես Լոռիի մարզում, ու ըստ նախարարի,  համայնքապետերն ու անտառապետերը այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ պետք է տանեն:

 

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ