News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այսօր` մարտի 30-ին, այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող գերմանական Կարմիր խաչի »Հուսո տուն» եւ մասնակցել »Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 18-րդ շրջանի փակմանը: NEWS.am-ին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ քաղաքապետը Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասի կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեյի եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանի հետ շրջել եւ ծանոթացել է»Հուսո տան» շենքային ու կենցաղային պայմաններին եւ մատուցվող ծառայություններին: «Այսօր Երեւանում գործում են նմանատիպ 14 բարեգործական ճաշարաններ, որտեղից օգտվում են ավելի քան 2500 շահառուներ: Սոցիալապես խոցելի խմբերի խնդիրներն ու նրանց աջակից բարեգործական կազմակերպությունները մշտապես Երեւանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են: Մենք պատրաստ ենք համատեղ ծրագրերի իրականացման միջոցով նպաստել խնդիրների վերջնական լուծմանը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով այցելության համար` Կառլ-Հայնց Շայդեն քաղաքապետին տեղեկացրել է, որ սոցիալական տունն այսօր հոգում է ավելի քան 300 սոցիալապես անապահով տարեց շահառուների սննդի, տնային խնամքի եւ այլ հարցեր, ինչպես նաեւ ծրագրեր են իրականացվում երեխաների համար:

Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանի կողմից հետեւողական աշխատանք է տարվում մայրաքաղաքի անապահով ընտանիքների ու անհատների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ եւ, ի մասնավորի անդրադառնալով անօթեւաններին, նշել է, որ ժամանակավոր կացարաններով ապահովվելուց բացի, նրանք այդ ընթացքում, աշխատանքային որոշակի հմտություններ ձեռք բերելով, աշխատանք ունենալու հնարավորություն են ստացել, ընդ որում` նրանց մի մասն արդեն իսկ տեղավորվել է աշխատանքի: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ սոցիալական խնդիրների լուծման այս մոտեցումը լինելու է շարունակական:

Քաղաքապետը զրուցել է նաեւ քաղաքացիների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել ուսումնասիրել ու օրենքի եւ հնարավորությունների սահմաններում լուծում տալ դրանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ