News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի  միջազգային պահուստները 2012 թ. փետրվարին կազմել են 1.85 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ»):

Հունվարի համեմատ միջազգային պահուստները համալրվել են մոտ 30 մլն դոլարով:

Հայաստանի միջազգային պահուստներից 1.23 մլրդ դոլարը կամ 67.5 %-ը պահվում են արժեթղթերի տեսքով: Արժեթղթային պորտֆելում հունվարի համեմատ փոփոխություններ չկան:

Կանխիկ դրամական միջոցները եւ ավանդները կազմում են մոտ 515 մլն դոլար, 1 ամսվա կտրվածքով առկա է 6 մլն դոլարի նվազում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ