News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի կենտրոնում` Ազատության հրապարակում այսօր` մարտի 30-ին, ժամը 18: 15-ին մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հարթակում են գտնվում  ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ  Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀԱԿ-ին անդամակցող այլ քաղաքական ուժերի ղեկավարները:

Հանրահավաքը վարում է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, Հայաստանը մտնում է լարված, նախընտրական փուլ: «Երբեք չի եղել իշխանափոխության այսպիսի անհրաժեշտություն, երբեք չի եղել այսպիսի լարվածություն: Հայաստանի քաղաքացիները բաժանվել են երկու մասի, մի մասը պայքարում է Հայաստանի համար, իր իրավունքների համար, մյուս մասը լքում է պայքարը, հայրենիքը»,- նշեց նա եւ հավելեց. «Մեզ պետք չէ Բելգիայից սիրել Հայաստանը, Լոսից խմել ընդդիմության կենացը, մենք պետք է մեր ուժերով վերականգնենք սահմանադրական կարգը»: Արամ Մանուկյանը նշեց նաեւ, որ սա քարոզչական հանրահավաք չէ, սա տեղեկատվական հանրահավաք է. «Մենք կներկայացնենք մեր ցուցակը, մեր թեկնածուներին, մեր ծրագրերը»:

Խոսելով ՀՀԿ ցուցակի մասին` Արամ Մանուկյանը նշեց. «Դա ցուցակ է, որը բացի ատելությունից, վատ խոսքերից ոչինչ չի առաջացնում: Խոսրով Հարությունյանը, տարբեր գործիքներ: Իսկապես լավ է, ապացուցեցին, որ ժողովրդի հետ կապ չունեն: Ընդգրկում են մարդկանց, որոնց նկատմամբ միայն բացասական վերաբերմունք կա»:

Նշենք, որ ավանդույթի համաձայն հանրահավաքը կավարտվի Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթով, ապա տեղի կունենա երթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ