News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պաղեստինցիները կազմակերպել են «Միլիոնների երթ դեպի Երուսաղեմ»: Չնայած ոչ բռնի ակցիա անցկացնելու բոլոր խոստումներին, Արեւելյան Երուսաղեմում, Հորդանանում եւ Սամարիայում, ինչպես նաեւ Գազայի հատվածում տեղի են ունեցել ցուցարարների եւ Իսրայելի անվտանգության ուժերի դաժան բախումներ, հայտնում է  MIGnews.com-ը:

Անկարգություններն սկսվել են անմիջապես ուրբաթօրյա աղոթքից հետո` Երուսաղեմից հյուսիս գտնվող  Քալանդիայի մոտ:

Դիմակներով պաղեստինցիներն սկսել են ՑԱԽԱԼ-ի ուժերին քարկոծել, այրել են մեքենաների անվադողեր:

ՑԱԽԱԼ-ն ի պատասխան  միջոցներ է կիրառել  ցույցը ցրելու համար:  Պաղեստինցիները հայտարարել են արցունքաբեր գազից տուժած 30 ցուցարարների   մասին: Պաղեստինյան հայտնի քաղաքական գործիչ Մուսթաֆա Բարգութին գլխի վնասվածք է ստացել` արցունքաբեր նռնակի  հարվածից:

Պաղեստինցիների նետած քարերից մեկը դիպել է ՀԱՄԱՍ-ի պատգամավոր Ահմեդ Աթունի գլխին, որը վերջերս էր արտաքսվել Երուսաղեմից:

Խռովարար պաղեստինցիներին հանգստացնելու համար ՑԱԽԱԼ-ը կիրառել է Scream աղմկարար համակարգ, որը բարձր հաճախականությամբ  ձայն է արձակում, ինչպես նաեւ Skunk ջրցան  համակարգ:

Ռաքելի դամբարանի մոտ պաղեստինցիները փորձել են Երուսաղեմ ներխուժել, սակայն կանգնեցվել են ՑԱԽԱԼ-ի ուժերի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ