News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարել է, որ անկախ նրանից` իրեն գրանցել են պատգամավորի թեկնածու, թե` ոչ, ինքն իր բոլոր ուժերը ներդնելու է, որ բարեփոխումները կայանան:
«Շնորհակալություն, որ կանգնած էինք մեր թիկունքին, իմ եւ իր ընտանիքի:

Ես իմ ելույթներից մեկում ասել էի, որ Հայաստանին հակակշիռ է պետք: Եւ այդ հակակշիռը ՀԱԿ-ն է: Մենք կունենանք այնպիսի Հայաստան, որ քաղաքացիները հասկանան` պետք չէ գնալ Հայաստանից»,-ասաց նա:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն էլ հայտարարեց, որ թեեւ շուտով պաշտոնապես կմեկնարկի քարոզարշավը, մեկ ամսից խորհրդարանական ընտրություններ են, սակայն իրենց պայքարն այս ընտրություններով չի սկսել եւ դրա ավարտով չի վերջանալու: «Մենք նպատակ ունենք համակարգային լուրջ փոփոխություններ անելու: Մենք խնդիր չունենք քաղաքական դասավորումներում մեր եսը գտնելու, այլ խնդիր ունենք քաղաքական դասավորումները մեզնով դարձնելու»,-ընդգծեց նա:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ անդրադարձել է իշխանությունների պնդումներին, թե ընտրությունները լինելու են աննախադեպ արդար եւ ՀՀԿ-ն ստանալու է 40 տոկոս ձայն: «Սա ասում է մի ուժ, ում պատճառով երկրի 40 տոկոսն աղքատ է, աննախադեպ չափերի է հասել կոուպցիան, երկիրը կանգնել է էկոլոգիական եւ ժողովրդագրական աղետի առջեւ:
Խոսելով աննախադեպ ընտրությունների մասին` վարչախումբը բարեգործության անվան տակ կաշառք է բաժանում, օգտագործում վարչական ռեսուրսը»,-ասաց նա, հավելելով, որ որքան նվազում է բնակչությունը, այնքան աճում են ընտրողների թիվը ընտրացուցակներում:

«Հարցնում են, թե ինչու պիտի ձայն տանք ՀԱԿ-ին: Որ այս ճահճից դուրս գանք: Քվեարկելով ՀԱԿ-ի օգտին, քվեարկելու եք հանուն որակակական փոփոխությունների, արժանապատիվ կյանքի»,- իր խոսքն է ամփոփել Դեմիրճյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ