News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ուկրաինան եւ Եվրամիությունը նախաստորագրել են ասոցացման մասին համաձայնագրի տեքստը: Փաստաթուղթը Բրյուսելում ստորագրել են Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, ԱԳ փոխնախարար Պավել Կլիմկինը եւ ԵՄ բանակցային խմբի ղեկավար Միրոսլավ Լայչակը:

Պատվիրակությունների` մարտի 30-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ համաձայնագրի անքակտելի մասն է լինելու ազատ առեւտրի խորացված եւ համընդգրկուն գոտու ստեղծման մասին դրույթները:

Սակայն ստորագրությունները դրվել են միայն համաձայնագրի այն մասի վրա, որտեղ խոսքը քաղաքական ասոցացման մասին է:

«Ուկրաինական նորությունների» տվյալներով, ազատ առեւտրի գոտի ստեղծելու հատվածում ստորագրությունները դրված են առաջին եւ վերջին էջերում, քանի որ կան մասեր, որոնք ճշգրտման կարիք ունեն, ինչը կտեւի մի քանի ամիս:

Եվրամիություն-Ուկրաինա այսօր նախաստորագրված ասոցացման մասին համաձայնագիրը գործընթացի միայն առաջին փուլն է,  իսկ երկրորդը կլինի այն ժամանակ, երբ ազատ առեւտրի գոտու մասին խորը եւ համապարփակ  համաձայնագիրը պատրաստ կլինի ողջ ծավալով: Դրա համար կպահանջվի եւս երկու ամիս:

Ուկրաինան եւ ԵՄ-ն 2011թ-ի դեկտեմբերին ավարտել էին ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները,  որոնք տարվում էին 2008 թ. սեպտեմբերից:  Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի  այն վավերացվի Գերագույն ռադայի եւ ստորագրվի նախագահի կողմից, ինչպես նաեւ վավերացվի Եվրոպական խորհրդարանի եւ ԵՄ անդամ-երկրների ազգային խորհրդարանների կողմից:

Արդեն իսկ հայտնի է, որ ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագրի վավերացումը Գերմանիայի Բունդեսթագում տվյալ փուլում անհնար է: Այդ մասին հայտարարել է Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Գունտեր Կրիխբաումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ