News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արաբկիրի Մալխասյանց փողոցում, Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանի հարեւանությամբ, այսօր` մարտի 30-ին, «Երեւան Ջուր» ՓԲԸ «Արեւմուտք» շահագործման տնօրինության «Արաբկիր» տեղամասի աշխատակիցները զբաղված էին «Արզական-Երեւան» ջրատարից սնուցվող երկու խողովակաշարերից մեկի` 350մմ տրամագծով թուջե ջրագծի մասնակի ապամոնտաժմամբ:

Այն կառուցվել է տասնամյակներ առաջ` հարեւանությամբ գտնվող «Կովկասյան» օրվա կարգավորիչ ջրամբարը /ՕԿՋ/ ջրով ապահովելու համար եւ գտնվում է վթարային վիճակում, ինչը ոչ միայն ջրի մշտական արտահոսքի պատճառ է հանդիսանում, այլեւ հարակից տարածքների առանձնատների բնակիչների բողոքների տեղիք տալիս:

Նշված խնդիրը ներկայումս լուծվում է հետագա տարիներին կառուցված երկրորդ ջրագծի միջոցով: Հետեւաբար` առաջինի կարիքն այլեւս չկա: Ելնելով տվյալ հանգամանքից, մարտի 30-ին երկրորդ ջրագծից միացում էր տրվում դեպի փողոցի ներքին ցանցը` սպառողներին այլընտրանքային աղբյուրից ջրով ապահովելու համար եւ խցափակվում առաջինը: Սակայն ջրագծից դեռեւս օգտվում է Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանը: Վերջինս խոստացել է առաջիկա երկու ամիսներին սեփական ներքին ցանցը նույնպես միացնել երկրորդ խողովակաշարին, որը հնարավորություն կտա առաջին ջրագիծն ամբողջությամբ` սկսած Գրիբոյեդով փողոցից /մոտ 3 կմ երկարությամբ/ ընդհանրապես հանել շահագործումից:

 

Տպել
Ամենաշատ