News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը գրավոր դիմել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, որտեղ միջնորդում է վերացնել ՀՀ ողջ տարածքում ՀՀԿ-ի շտաբների վրա տեղադրված քարոզչական պաստառները, քանի որ նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել:

Դիմումում, մասնավորապես, ասվում է.

Հարգելի Տիգրան Մուկուչյան,

Տեղեկացնում եմ, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը նախընտրական քարոզչությունը դեռեւս չսկսված, ՀՀ ողջ տարածքով մեկ կազմավորել է հազարավոր ընտրական շտաբներ, որոնց վրա տեղադրված ցուցանակները ներառում են կուսակցությանը քվեարկելուն միտված ուղղակի կոչեր, մասնավորապես վերջինիս համագումարի կողմից հաստատված կարգախոսը:

Ղեկավարվելով Ընտրական Օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասով, միջնորդում եմ օրենքով սահմանված ժամկետում պարտավորեցնել վերացնել այդ խախտումը: Հակառակ դեպքում, նույն հոդվածի 2-րդ մասով պարտավոր եք համապատասխան հայցով դիմել դատարան կուսակցության ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու նպատակով»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ