Աֆղանստանից փախչելուց հետո միջազգային ահաբեկչական կազմակերպության նախկին ղեկավար Ուսամա բեն-Լադենը, ով սպանվել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից` նախորդ տարվա ամռանը, թաքնվում էր Պակիստանում, որտեղ 5 տուն է փոխել եւ 4 երեխայի հայր դարձել: Այս մասին գրում է InoPressa-ն` վկայակոչելով The New York Times-ը:
Ամերիկայն պարբերականի լրագրողներին հաջողվել է ծանոթանալ բեն Լադենի 30-ամյա կնոջ ցուցմունքների արձանագրությանը:
Զեկույցում նշվում է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո նա ավելի «ցրված էր»: Նրա կինը` Ֆաթեհը իր նորածին երեխայի հետ թաքնվել է պակիսատանյան Կարչիում, իսկ 2002թ-ին միացել է ամուսնուն Փեշավարում: Աբոտաբադի առանձնատուն, որտեղ էլ սպանվել էր, բեն Լադենն ու նրա ընտանիքը տեղափոխվել են 2005թ. կեսերին: Ֆաթեհը 9 տարվա ընթացքում չորս երեխա է ունեցել:
Պակիստանցի վերլուծաբանների կարծիքով, բեն-Լադենի հարազատներին դատական պատասխանատվության ենթարկելու որոշումը ցույց է տալիս, որ պակիստանյան հատուկ ծառայությունները այդ մարդկանց բաց չթողնելու գաղտնի պաստճառներ ունեն: