News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

Էլեկտրոնիկայի վաճառքի ֆրանսիական Fnac խոշոր ցանցի աշխատակիցները մարտի 30-ին պատանդ են վերցրել իրենց ղեկավարին եւ 7 ժամից ավելի պահում են Փարիզի հյուրանոցներից մեկում:

Ինչպես հաղորդում է Գազետա.Ru-ն, վկայակոչելով The Local-ը, սա հետեւանք է արհմիությունների եւ ընկերության միջեւ աշխատավարձի բարձրացման շուրջ անպտուղ տեւական բանակցությունների:

Խանութի տնօրենը` ոմն Ֆերեկ, այս պահին փակված է հյուրանոցի համարում: «Նա անընդհատ կրկնում է, որ «բանակցություններն ավարտված են»: Մենք դեռ չգիտենք, թե երբ ազատ կարձակենք նրան»,- ասել է խանութի աշխատակից Կրիստինա Լեկանուն:

Նշվում է, որ խանութի տնօրենը 7 ժամ սեղմում է իր BlackBerry-ի կոճակներն ու հրաժարվում ինչ-որ բան քննարկել: «Շեֆին փակիր հյուրանոցում» գործողությանը մասնակցում է մոտ 100 աշխատակից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ