News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսպանիան 2012թ. տնտեսելու է 27 մլրդ եվրո: Իսպանիայի կառավարությունը հաստատել է երկրի բյուջեն, որում նշվում է այդ մասին:

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով BBC-ն, միջոցների տնտեսումը ենթադրվում է պետծառայողների աշխատավարձերի սառեցման եւ պետական մարմինների բյուջեները կրճատելու միջոցով` միջինը 16,9 տոկոսով:

«Մենք չենք ավելացնի ԱԱՀ-ը, որ չվնասենք սպառողներին եւ տնտեսության վերականգնմանը, սակայն խոշոր ընկերությունների համար եկամտահարկն ավելանալու է»,- ասել է առաջին փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան:

Հարկերի ավելացումը բյուջեն կլցնի 12,3 միլիարդով: Նախարարները հույս ունեն, որ կրճատումները թույլ կտան ՀՆԱ-ի պակասուրդը 8,51-ից հասցնել 5,3 տոկոսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ