News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ընդդիմադիր Cumhuriyet թերթի ծաղրանկարիչ Մուսա Քարթը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի ծաղրանկարով է դատապարտել քրդական Özgür Gündem թերթի փակումը։

Ծաղրանկարում Դավութօղլուն մասնակցում է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին։ Նրան տրվել է հարց, թե որ երկրում է փակվել Özgür Gündem թերթը՝ Սիրիայո՞ւմ, թե՞ Թուրքիայում։ «Իմ վերջնական պատասխանն է Սիրիան»,-ծաղրանկարում պատասխանում է Դավութօղլուն։

Նշենք, որ Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանը քրդական Özgür Gündem թերթի նկատմամբ մեկ ամսով փակման որոշումը չեղյալ է հայտարարել։

Օրեր առաջ դատարանը  քրդական թերթը մեկ ամսով փակելու որոշում էր կայացրել՝ որոշման մեջ նշելով, որ թերթում լրատվության, մեկնաբանության եւ լուսանկարների միջոցով ահաբեկչական կառույցի (PKK-խմբ) քարոզն է իրականացվել։

Քրդական թերթի նկատմամբ դատարանի որոշումը խիստ արձագանք է գտել ինչպես քուրդ գործիչների այնպես էլ առաջադեմ թուրք լրագրողների շրջանակներում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ