News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2011թ ավելի շատ մահվան դեպքեր են արձանագրվել, քան 2010թ: Եթե 2010թ մահացել է 27921 մարդ, ապա 2011թ` այդ թիվը կազմել է 28030: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ազգային վիճակագրական ծառայությունից: Մահացության ցուցանիշը տարեցտարի փոխվում է, սակայն մեկ բան օրինաչափություն է,  մահացողների մեջ տղամարդիկ ավելի մեծ թիվ են կազմում, քան կանայք, օրինակ` 2010թ մահացել է 14593 տղամարդ, 2011թ` 14650 հոգի, իսկ 2010թ մահացել է 13328 կին, 2011թ` 13380: Եթե կանայք ավելի շատ մահանում են 80-84 տարեկանում, ապա տղամարդիկ` 70-74 տարեկանում:

Ինչ վերաբերում է Հայաստանի տարբեր վայրերում մահացության ցուցանիշին, ապա տարիների ընթացքում դա եւս զգալի փոփոխություններ չի կրել: Մեկ բնակչի հաշվով այն առավել բարձր է Լոռիում, Տավուշում, Շիրակում, Արագածոտնում, Սյունիքում, Վայոց Ձորում, ապա` Երեւանում;

Տարիների ընթացքում գրեթե փոփոխությունների չի ենթարկվել մահվան պատճառ հանդիսացող հիվանդությունների սանդղակը: Այսպես, ամենաշատը մահվան պատճառ են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, նորագոյացությունները, այնուհետեւ` շնչառական, մարսողական, օրգանների հիվանդությունները եւ դժբախտ պատահարները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ