News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի արքայազն ալ Վալիդ բեն Թալալը դատապարտել է մոդելի վարքագիծը, ով նրան մեղադրել էր բռնաբարության մեջ: Երեկ դատարանը հաստատել է արքայազնի անմեղությունը: «Դատարանը բարեխղճորեն ուսումնասիրել է փաստերը եւ բազմաթիվ անհամապատասխանություններ է մատնացույց արել»,- հայտարարել է արքայազնը:

Նշենք, որ 2008 թ-ին մոդելը դիմել էր դատարան` պնդելով, որ իսպանական Իբիցա առողջարանում արքայազնն իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել: Ալ Վալիդը հայտարարել է, որ ավելի քան տասը տարի Իբիցայում չի գտնվել, իսկ այդ ժամանակաշրջանում եղել է Ֆրանսիայում: Մոդելը չի հայտնել իր անունը, իսկ նրա մայրը համաձայնել է պատասխանել լրագրողների հարցերին էլեկտրոնային փոստով` բացատրելով, որ «արժանապատվությունը չի կարելի գնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ