News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի արեւմտյան ափի «Թուրքական ավիաուղիների» գլխավոր կառավարիչ Ֆաթմա Յուջելերը, Լոս Անջելեսի օդանավակայանի ղեկավարները եւ Թուրքիայի գլխավոր հյուպատոս Այդըն Թոփչուն, ինչպես նաեւ հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ «Թուրքական ավիաուղիներ» բրենդի դեսպան, ամերիկացի հայտնի բասկետբոլիստ Քոբի Բրայանթը հավաքվել են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի Թոմ Բրեդլիի միջազգային տերմինալում, որպեսզի տոնեն Լոս Անջելես - Ստամբուլ «Թուրքական ավիաուղիների» ամենօրյա չվերթների մեկնարկը, ինչպես նաեւ Լոս Անջելեսի օդանավակայանում ավիաընկերության ծառայությունների տարեդարձը: Այս մասին հաղորում է «Business Wire»-ը:

«Հիանալի է նշել  «Թուրքական ավիաուղիների» Լոս Անջելես - Ստամբուլ  չվերթների տարեդարձը, ինչպես նաեւ ամենօրյա չվերթների մեկնարկը, – ասել է ավիաընկերության դեսպան Քոբի Բրայանթը: – Թուրքիան այնպիսի էկզոտիկ վայր է` հարուստ մշակույթով եւ հոգեպարար տեսարաններով, եւ ես շատ ուրախ եմ, որ այն այժմ առավել հասանելի կլինի Լոս Անջելեսից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄՆ-ի հայ համայնքը դատապարտել է Քոբի Բրայանթի պայմանագիրը «Թուրքական ավիաուղիների» հետ: Հայերին դուր չի գալիս այն փաստը, որ Բրայանթը պայմանագիր է ստորագրել մի երկրի հետ, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Տեղի հայերը զարմանում են, թե ինչպես կարող է Բրայանթը, որը խաղում է հայկական այդպիսի հսկայական համայնք ունեցող քաղաքում, պայմանագիր ստորագրել ընկերության հետ, որը ներկայացնում է մի երկիր, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ