News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան սերժանտ Ռոբերտ Բեյլսը, որը Աֆղանստանում կոտորած էր կազմակերպել, հոգեբուժական զննում կանցնի: Հետազոտումը նա կանցնի Քանզաս նահանգի Ֆորթ Լիվենովորթ կայանի զինվորական բանտում, որտեղ գտնվում է ներկայումս:

Ինչպես NBC News-ին հղում անելով հաղորդում է  Lenta.ru-ն, ամերիկյան իշխանությունները խոստացել են հետազոտության համար ներգրավել լավագույն հոգեբույժների խմբին:  

Հիշեցնենք, որ 2012 թվականի մարտի 11-ի գիշերը 38-ամյա Ռոբերտ Բեյլսը լքել էր Քանդահարի ամերիկյան ռազմակայանը եւ սպանել մոտակայքի երկու գյուղերից 17 մարդու: Նրա արարքի հնարավոր պատճառներից նշվում է ծառայակցի վնասվածքի հետեւանքով տարած սթրեսը: Բեյլսն անձամբ պնդում է, որ հիշում է միայն երեկոյի սկիզբը եւ առավոտը, ոչ թե կոտորածը: 

Մարտի 23-ին սերժանտին ներկայացրել են մեղադրանք  կանխամտածված  17 սպանության համար, ինչպես նաեւ` սպանության մեկ փորձի եւ վեց հարձակումների: Բեյլսին մտադիր են դատել ԱՄՆ-ում, ընդ որում գործընթացն, ամենայն հավանականությամբ, փակ կլինի: Բացառված չէ,  որ մեղադրյալին կդատապարտեն  մահապատժի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ