News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի դատախազները ռուս գործարար Վիկտոր Բուտի համար պահանջել են  ցմահ բանտարկություն:

Անցյալ տարվա նոյեմբերին ատենակալները Բուտին մեղավոր էին ճանաչել մեղադրական բոլոր կետերով` ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչներին դավադրաբար սպանելու նպատակով, «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» կոլումբիական խմբավորման հետ համագործակցության միջոցով հրթիռների ձեռքբերման եւ վաճառքի,ահաբեկչությանը սատարելու փորձի համար:

Ավելի վաղ Բուտի փաստաբան Ալբերտ Դայանը դատարանին խնդրել էր հրաժարվել ռուսաստանցու դեմ վճիռ կայացնելու որոշումից, քանի որ, ըստ  նրա, Բուտը մեղավոր չէ առաջարկված մեղադրանքներից ոչ մեկում:

Ռուսաստանցու վճռի կայացումը նշանակված է ապրիլի 5-ին: 45-ամյա գործարարին սպառնում է 25 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում: Վիկտոր Բուտն իրեն մեղավոր չի ճանաչում, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ