News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի դաշնային դատարանում մարտի 30-ի երեկոյան սկսվել են Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի «ՌոսՈւկրԷներգո» ընկերության, նրա ղեկավար Դմիտրի Ֆիրտաշի, ինչպես նաեւ մի խումբ պատասխանատուների դեմ հայցի առաջին լսումները, որոնք մեղադրվում են կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտման մեջ:

Պատասխանողների փաստաբաններից մեկը դատարանին իսկույն միջնորդություն է ներկայացրել հայցը մերժելու մասին` իրավասություններից դուրս գտնվելու պատճառով, քանի որ  «հայցում նշված ոչ մի կետը ԱՄՆ-ի հետ կապ չունի»: Իր հերթին McCallion&Associates գրասենյակի Տիմոշենկոյի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ պատասխանողների շարքում Ուկրաինայի 10 քաղաքացիններ կան եւ ԱՄՆ-ի 6 քաղաքացիներ կամ ընկերություններ, հաղորդում է  «ՈՒՆԻԱՆ»-ը:

Ցուցակում մասնավորապես նշվում են Վառելիքի եւ էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոն, Անվտանգության ծառայության պետ Վալերի Խորոշկովսկին, գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, Սեմյոն Մոգիլեւիչը, որին որոնում է ամերիկյան ՀԴԲ-ն, դատախազ Լիլիա Ֆրոլովան` Տիմոշենկոյի դեմ գործի մեղադրող պետական կողմի ներկայացուցիչը եւ այլք: Ամերիկացի պատասխանողների ցուցակում է Վիկտոր Յանուկովիչի քաղաքական ռազմագետ Փոլ Մանաֆորթը:

Հայցում նշվում է, որ Ուկրաինայում քաղաքական հետապնդումները արտասահմանում փող լվանալու բարդ սխեմայի մասն են կազմում, մասնավորապես` ԱՄՆ-ում, ինչպես նաեւ` ուկրաինացի պաշտոնյաներին տրվող կաշառքների: Հավաստիացվում է, որ Ուկրաինայի պաշտոնական իշխանությունները բռնության են ենթարկում նրանց, ովքեր դեմ են դուրս գալիս կոռուպցիոն առկա համակարգին:


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ