News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ապրիլի վերջին Հայաստան են ժամանելու մեծ թվով բժիշկներ: «Այստեղ կայանալու է տղամարդկային առողջության հարցերին նվիրված միջազգային կոնֆերանս: Մոսկովյան մեր աղբյուրներն ասում են, որ կոնֆերանսը Հայաստանում անցկացնելու պատճառը շատ պարզունակ է` այն կազմակերպել է Ռուսաստանի ուռոլոգների միությունը, որի նախագահը` Արամայիս Քամալովը, ազգությամբ հայ է եւ ցանկացել է սրանով օգտակար լինել իր հայրենիքին: Սակայն հենց կոնֆերանսի կազմակերպման փուլում տարվա մեջ մի քանի անգամ նման սիմպոզիումների մեկնող բժիշկները հայտնաբերել են, որ Հայաստանում երեք օր անցկացնելն ավելի թանկ է, քան Իտալիայում, ասենք, մեկ շաբաթը: Նրանց ապշեցրել են մեր ավիատոմսերի եւ հյուրանոցների գները, սակայն Քամալովն իր մտադրությունից այդպես էլ չի հրաժարվել: Կոնֆերանսը կազմակերպվելու է Հայֆիլհարմոնիայի դահլիճում, իսկ հյուրերը կանգ են առնելու «Գոլդեն թուլիպ» հյուրանոցում, նաև մեկնելու են Սեւան ու մի շարք այլ զբոսաշրջային վայրեր»,- գրում է «Հրապարակ»-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ