News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների  ափերին զբոսանավը կանգ է առել մեքենայական բաժնում բռնկված հրդեհի պատճառով: Թիմին հաջողվել է մարել հրդեհը, բայց վնասվել են շարժիչները. Այժմ նավը կանգնած է մնացել Թուբոթահա խութից 75 ծովային մղոն  (140 կմ) հարավ արեւմուտք ընկած հատվածում:

Ինչպես Ֆիլիպինների ափային պաշտպանության ներկայացուցչին հղում անելով հաղորդում է  AP-ը, Azamara Quest զբոսանավում, որը Միլանից դուրս է եկել մարտի 29-ին, շուրջ հազար ուղեւոր եւ անձնակազմի անդամներ կան: Մարտի 30-ի երեկոյան նավից հրդեհի մասին հաղորդում է ստացվել, որն իսկույն մարվել է աշխատակիցների կողմից:   Հաղորդվում է, որ հրդեհի արդյունքում թեթեւ վնասվածքներ է ստացել նավաստիներից մեկը, նավի ուղեւորները չեն տուժել,  հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Զբոսանավին օգնության են ուղարկվել ափային պաշտպանության երկու մոտորանավ, որոնք, ինչպես սպասվում է, Azamara Quest կհասնեն մարտի 31-ի երեկոյան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ