News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանում մասնակի արգելափակվել են երկրում երկու առավել տարածված Sina Weibo եւ Tencent QQ միկրոբլոգների ծառայությունները: Մարտի 31-ից օգտվողները զրկված են մեկնաբանություններ թողնելու հնարավորությունից: Sina եւ Tencent ընկերությունները հաղորդել են, որ արգելքը կգործի մինչեւ ապրիլի  3-ը, գրում է  Lenta.ru-ն` վկայակոչելով AFP-ն:

Մարտի կեսերին կոմունիստական կուսակցության Չունցին քաղաքի կառույցի ղեկավար Բո Սիլայի հրաժարականը ասեկոսեների տեղիք տվեց այն մասին, որ  Պեկինում ցույց է հասունանում: Ամեն օր երկրի իշխանություններն ստիպված են 16-ական կայքեր փակել, որոնք լուրեր են տարածում Պեկինի փողոցներում զրահատեխնիկայի տեղակայման մասին: Բացի այդ, վեց մարդ ձերբակավել է լուրեր տարածելու համար:

Միջադեպից մի քանի օր անց Բո Սիլայի անունը հասանելի էր միկրոբլոգների որոնման համար: Ավելի ուշ այն արգելափակվել էր, բայց օգտատերերը կարողացել են շրջանցել միկրոբլոգների գրաքննությունը` քաղաքական գործիչների անվան փոխարեն կեղծանուններ օգտագործելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ