News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սիդնեյում ժամանակակից արվեստի թանգարանը նուդիստների համար մտադիր է ապրիլի վերջին գիշերային հատուկ ցուցադրություններ կազմակերպել:

Նման յուրօրինակ կերպով երկրի ամենահարգի եւ ամենաշատ այցելուներ  ունեցող թանգարանը հույս ունի բնակիչներին եւ զբոսաշրջիկներին հաղորդակից դարձնել արվեստին` ցույց տալով, որ «արվեստը ցուցադրողների եւ սովորական մարդկանց միջեւ ոչ մի սահման չկա»:

Հաջորդ ամիս ցուցահանդես անցկացնելու մտադրություն ունեցող հայտնի նկարիչներն ու հովանավորները եւս մտադիր են մերկանալ հանուն արվեստի: Բացի այդ, նրանք բոլոր ցանկացողներին հրավիրում են մասնակցել, բնականաբար` մերկ վիճակում, հաղորդում է Lifenews-ը:

Կազմակերպիչները հաղորդում են, որ մերկ վիճակում ցուցահանդեսներին այցելելը տարիքային խիստ սահմանափակում ունի եւ հասանելի կլինի միայն գիշերային ժամերին:

Առաջին ցուցահանդեսը կկայանա ապրիլի 27-ին: Այցելուներին կառաջարկվի ծանոթանալ մելբուռնցի գեղանկարիչ Ստյուարտ Ռինգհոլտի աշխատանքներին: Ցուցահանդեսի թեման կլինի վախն ու ամոթը:

Հատուկ մերկ ցուցադրությունների համար թանգարանը կվերազինեն եւ կընդլայնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ