News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում ձերբակալվել են Սանտա Մուերտեին` Սուրբ մահվանը զոհեր մատուցող աղանդի 8 ներկայացուցիչներ: Կազմակերպության զոհ են դարձել առնվազն երեք մարդ:

Նորահայտ կուռքը, որը մեքսիկական իշխանություններն արդեն որակել են իբրեւ «սատանայական», ձեւավորվել է Նակոսարի քաղաքում: Մարդասպանների զոհ են դարձել 44-ամյա մի կին, որին սպանել են 2009թ. դեկտեմբերին, ինչպես նաեւ տասնամյա երկու տղաներ: Տղաներից մեկը զոհաբերվել է 2010թ. հուլիսին, մյուսը` 2011թ. մարտին, հաղորդում է Latindex-ը:

Սուրբ մահվանը երկրպագողները, որոնք զոհեր մատուցելով ձգտում են նյութական բարեկեցության, առողջության, ինչպես նաեւ «գերբնական ուժերի» կողմից պաշտպանության հասնել, զոհերին սպանել են Նակոսարիի ծայրամասային ամայի վայրերից մեկում: Սպանվածների արյունը լցված է եղել աստվածությանը նվիրված պաշտամունքային  զոհասեղանի շուրջը. Կուռքի խորհրդանիշը մահակը ձեռքին կմախքն է:

Սուրբ մահվան պաշտամունքը, որում միաձուլված են կաթոլիկության եւ հեթանոսության տարրեր, Մեքսիկայում բավական տարածված է եւ մի քանի միլիոն հետեւորդ ունի, որոնց թվում ինչպես կարիքավոր, այնպես էլ միանգամայն ունեւոր  մարդիկ կան:

Երկրպագողների մոտ այդ «ազգային սրբի» ավանդական ծեսերը սովորաբար անվնաս են` չնայած պարունակում են սեւ մոգության արտաքին տարրեր: Այնուամենայնիվ, հայտնի են մի շարք դեպքեր, երբ հանուն Սուրբ մահվան մարդկանց են զոհաբերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ