News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խաղաղ աֆղանացիների սպանության մեջ մեղադրվող սերժանտ Բեյլսի փաստաբան Ջոն Բրաունը ԱՄՆ-ի կառավարությանը մեղադրել է պաշտպանությունից իրեղեն ապացույցները թաքցնելու մեջ: Նա նաեւ հայտարարել է, որ թաքցնելու միակ պատճառը դրանց բացակայությունն է:

Բրաունը հայտարարել է, որ փաստաբաններին խոստացել են թույլատրել զրուցել հոսպիտալում գտնվող դեպքի ականատեսների հետ: Սակայն որոշ ժամանակ անց այդ մարդիկ անհետացել են: Բացի այդ, փաստաբանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը մեղադրյալի փաստաբաններին հարկ եղած փաստաթղթերը չի տրամադրել, հաղորդում է rbc-ն:

 Փաստաբանները կարծում են, որ մեղադրող կողմի գործողություններն իրեղեն ապացույցների քողարկում են համարվում: «Ապացույցների քողարկման միակ պատճառը դրանց բացակայությունն է», - հայտարարել է Բրաունը մամլո ասուլիսում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեյլսին սպասվում է հոգեբուժական զննում: Ամերիկյան իշխանությունները խոստացել էին զննման համար ուղարկել լավագույն հոգեբույժներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ