News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 31-ին, ժամը 05.08-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում` ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2109» մակնիշի 14 ՍՕ 502 համարանիշով եւ «Օպել Վեկտրա» մակնիշի 20 ՕՏ 894 համարանիշով ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 29-ամյա Էդգար Մելքոնյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ