News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան կոչ է արել Հայաստանի բնակիչներին միանալ երկրագնդի բնակչությանը եւ այսօր երեկոյան` մարտի 31-ին ժամը` 20:30-ին անջատել ոչ կենսական նշանակության լույսերը` նշելու «Երկրի ժամ»-ը:

ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ լույսերի մեկ ժամով անջատումը կբերի դրական փոփոխության շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Անցյալ տարի միլիոնավոր մարդիկ 135 երկրում մասնակցել են իրադարձությանը` այն դարձնելով աշխարհում հանրային իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված ամենամասշտաբային քարոզարշավներից մեկը:

«Բնության համաշխարհային հիմնադրամ» (WWF) շրջակա միջավայրի միջազգային ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երկրի ժամ»-ը կոչված է բարձրացնելու կլիմայի փոփոխության եւ էներգիան ավելի խնայողաբար ծախսելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը:

«Երկրի ժամ»-ը սկսվել է 2007թ. Սիդնեյում, Ավստրալիայում, երբ 2,2 միլիոն անհատներ եւ 2 հազար ընկերություններ մեկ ժամով անջատեցին լույսերը` պայքարելու կլիմայի փոփոխության դեմ: Եւ միայն մեկ տարի անց «Երկրի ժամ»-ը դարձավ համընդհանուր կայուն շարժում` ներգրավելով ավելի քան 50 միլիոն մարդ աշխարհի 35 երկրներից, տարածաշրջաններից:

Նյու Յորքի գրասենյակում «Երկրի ժամ»-ի կապակցությամբ ՄԱԿ-ի գործընկերները կանջատեն լույսերը մեկ ժամով: Կմասնակցեն նաեւ մյուս գրասենյակները, ինչպես նաեւ աշխարհի շատ երկրներ եւ կազմակերպություններ:

Լույսերն անջատում են մարտի 31-ին, ժամը 20:30-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ