News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լիբիայից, որտեղ վերջին շրջանում ազգամիջյան հակամարտություն է սկսվել, հակասական տեղեկություններ են ստացվում:

Այսպես, Լիբիայի կառավարող ժամանակավար անցումային խորհրդի նախագահ Սեյֆ ալ Նասրը պնդել է, որ երկրի հարավում գտնվող  Սեբհե քաղաքում, որտեղ ավելի վաղ բախումներ էին տեղի ունեցել, ամեն ինչ հանգիստ է, իսկ Լիբիայի տարբեր շրջաններից հարյուրավոր գրոհայիններ պայմանավորվել են դադարեցնել բռնությունը:

Միաժամանակ, Լիբիայի առողջապահության նախարար ալ Հասբավին, ով ծագումով Սեբհեից է, հակառակն է պնդում: Նրա տվյալներով, մարտի 29-ին  բախումների  պաշտոնապես դադարեցման պահից  զոհվել է 4, վիրավորվել ավելի քան 40 մարդ, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ալժիրյան ISP պորտալն էլ տեղեկացնում է, որ Սեբհեում չդադարող արյունահեղության արդյունքում հրաժարական է տվել Լիբիայի պաշտպանության նախարար ալ Ջուվալին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ