News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքում մարտի 31-ի ժամը 10-ի դրությամբ միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:

Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Գեղարքունիքի մարզում` Սելիմի լեռնանցքը:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

Մարտի 31-ի ժամը 10.00-ին Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնեցին, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում երթեւեկությունը արգելված է կցորդների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ