News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայում մեկ տարուց ավելի չդադարող հակամարտության արդյունքում զինված ահաբեկիչները երկրի 6143 բնակչի են սպանել: Այդ տվյալները բերված են ՄԱԿ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի նամակում, որն ուղարկվել է Անվտանգության խորհրդի նախագահ եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:

Սիրիական իշխանությունների տվյալներով`  ահաբեկիչների զոհ են դարձել խաղաղ  3211 քաղաքացիներ, 478 ոստիկաններ, 2088 զինծառայողներ եւ անվտանգության ուժերի աշխատակիցներ: Այդ թվում` 204 կին եւ  երեխա: Նաեւ նշվում է, որ 106 մարդ սպանվել է ահաբեկչական գործողությունների արդյունքում, հաղորդում է  «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

Նաեւ երկրում հուզումների ժամանակ առեւանգվել են 1560 խաղաղ բնակիչներ, զինծառայողներ եւ ոստիկանության սպաներ: Նրանցից 931-ը համարվում են անհետ կորած: Բացի դրանից, կառավարությունից առեւանգվել է 2256 տրանսպորտային միավոր:

Մինչդեռ, ըստ ՄԱԿ-ի ունեցած տվյալների, Սիրիայում 2011 թվականի մարտից հատուկ ծառայությունների եւ հակակառավարական ելույթների մասնակիցների միջեւ բախումների արդյունքում զոհվել է ավելի քան 9 հազար մարդ: Այդ տվյալները, որոնք հիմնված են փախստականների, սիրիական ընդդիմության եւ լրատվամիջոցների ցուցմունքների վրա, մարտի 27-ին ԱԽ-ի նիստում հրապարակել է մերձարեւելյան խաղաղ գործընթացի գծով  ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ռոբերթ  Սերին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ