News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե Իսրայելը որոշի գրոհել Իրանի վրա, մենք կարող ենք պաշտպանել ինքներս մեզ եւ արագ միջամտել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան:

«Կողմերից յուրաքանչյուրը կոնֆլիկտում կներգրավվի այն չափով, որ չափով կցանկանա», - Պենտագոնի ղեկավարի խոսքերն է մեջբերել MIGnews-ը:

Միաժամանակ ZMAN-ը  մի փոքր այլ մեջբերում է անում Պանետայից. «Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, ԱՄՆ-ն այաթոլլահի ռեժիմի հետ ուժային դիմակայության մեջ կներգրավվի չափազանց վաղ: Ավելի վաղ, քան դա կարող էր  լինել, եթե մենք պլանավորեինք այդ օպերացիան»:

Իսկ NEWSru.co.il-ի հաղորդմամբ,  Պանետայի ելութում չի հնչել, արդյոք ԱՄՆ-ն ավտոմատ կերպով կներգրավվի հակամարտության մեջ Իրսայելի կողմից Իրանի դեմ հնարավոր գրոհի դեպքում:  Նա նաեւ չի հստակեցրել, թե ինչպիսի ռազմավարություն է Օբամայի վարչակազմը ծրագրում ունենալ Իրանի նկատմամբ:

Ավելի ուշ Պենտագոնի ղեկավարի մամուլի քարտուղար Կարլ Վուգը ճշգրտել է, որ ԱՄՆ ղեկավարությունը Իրանի հարցում շեշտը դնում է դիվանագիտության եւ միջազգային ճնշման վրա, սակայն ԱՄՆ-ում պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ