News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում այսօր, մարտի 31-ին, կեսգիշերին մոտ ավտովթար է տեղի ունեցել: Վթարի հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս երկուսը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Ռազմական ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, վիրավորներն ու մահացածը ՊՆ աշխատակիցներ են: Դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի ճանապարհին, իրար եւ բախվել «Մոսկվիչ» եւ «ՎԱԶ–2106» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «ՎԱԶ–2106»–ի վարորդ Վ. Աբգարյանը տեղում մահացել է: Վիրավորներին տեղափոխվել են Վարդենիսի կայազորային հոսպիտալ։ 

Ի դեպ, գործը քննվում է ՊՆ քննչական 5-րդ կայազորային բաժնում,որտեղից NEWS.am-ին փոխանցեցին, որ քննություն է կատարվում, սակայն զերծ մնացին մեկնաբանություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ