News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աբխազիայում խոշոր վթարի հետեւանքով մարտի 30-ին յոթ մարդ զոհվել է: Այդ մասին   հաղորդել են Գուդաուտայի ՆԳ մարմինները: Վթարը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել վարորդների կողմից արագությունը գերազանցելու հետեւանքով: 

Ոստիկանության տվյալներով` վթարը տեղի է ունեցել Փսոու-Ինգուր ավտոմայրուղու 62-րդ կմ-ին: Mitsubishi Galant մակնիշի ավտոմեքենան բախվել է Opel-ին: Վարորդներն ու ուղեւորները մահացել են: Վթարի ականատեսների խոսքով` տեսարանը «սահմռկեցուցիչ» է եղել:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ներքին գործերի նախարար Օթար Խեցիային, հաղորդում է, որ զոհվածների թվում կան երկու կին եւ չորս երիտասարդ, այդ թվում`14-ամյա դեռահաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ